Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում մեկնարկել է շաշկու միջազգային մրցաշար

Սպորտ
a1shashki

Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի տարածքում գտնվող Էթիկայի դպրոցում մեկնարկել է ռուսական շաշկու «Հայաստան-2018» անվանումը կրող շաշկու միջազգային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ ստուգատեսին մասնակցում են 5 երկրների 36 շաշկիստ, որից 27-ը Հայաստանից են, 6-ը`Ռուսաստանից, 1-ական՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ուկրաինայից: Յուրաքանչյուր տուրում մրցակիցները երկու հանդիպում են անցկացնում՝ մեկը սպիտակներով, մյուսը` սեւերով: Այդ միկրոմրցամարտի հաղթողը ստանում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում շնորհվում է կես միավոր: Արդեն կայացած երկու տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում են 8 շաշկիստներ՝ Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Պողոսյանը, Մարատ Ղուլյանը, Ռուբեն Խաչիկյանը, ռուսաստանցիներ Դմիտրի Մելնիկովը, Յուրի Պրոկոպենկոն, Ալիսա Շիրյաեւան, Ռուսլան Պեշչերովը եւ 11-ամյա Պոլինա Պետրովան: Այսօր տեղի կունենան հերթական երկու տուրերի հանդիպումները: 3-րդ տուրի կենտրոնական խաղերում միմյանց հետ կմրցեն առաջատարները. Մարատ Ղուլյան - Դմիտրի Մելնիկով Դավիթ Պողոսյան – Ռուսլան Պեշչերով Պոլինա Պետրովա - Յուրի Պրոկոպենկո Ռուբեն Խաչիկյան - Ալիսա Շիրյաեւա