Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը. Անդրե Չալըշըրը միացավ հավաքականին

Սպորտ
WCmK1SGuM0sELkgxXyfNoRlT3Z1

Մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը Միլս քաղաքի համանուն ակումբի մարզադաշտում: Թիմի հետ մարզվել է հավաքականի նորեկ, շվեդական «Գոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը, որն այսօր ժամանել է Ավստրիա: Հայաստան-Մալթա ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 29-ին, Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 21:00-ին Երևանի ժամանակով: Հանդիպման ուղիղ հեռարձակումը լինելու է համացանցով, որի մասին կհայտնենք լրացուցիչ: ՀՖՖ