Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը կմասնակցի Ռուսաստանից հովանավորվող թիմ

Սպորտ
a1futbol-junior-tim-1

Ռուսաստանում գործող «Յունիոր» ֆուտբոլային դպրոցը պատրաստվում է թիմ հայտավորել Հայաստանի առաջնությունում: Այդ մասին հայտնում է ՖԴ-ի ինտերնետային էջը:   Այնտեղ մասնավորապես նշված է, որ «Յունիորն» այսօր ավարտել է Հայաստանում անցկացրած իր առաջին սելեկցիոն հավաքը: Թիմը ընկերական խաղ է անցկացրել նորաստեղծ Երեւանի «Լոկոմոտիվի» հետ, որը լինելու է գլխավոր մրցակիցը Հայաստանի բարձարգույն խմբի համար պայքարում:   «Յունիորի» ղեկավարներն անգամ նշել են, թե ինրու են ցանկանում թիմ հայտավորել Հայաստանի առաջնությունում: Նրանք նախ գտնում են, որ դա ամենահեշտ ճանապարհն է եվրոպական գավաթների ուղեգիր նվաճելու համար: Երկրորդ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է անհատույց տրամադրել Սեւանի նորակառույց մարզադաշտն ու ֆուտբոլի ակադեմիան: Երրորդ՝ Հայաստանի առաջնությունում չի սահմանափակվում լեգեոնականների թվաքանակը: Չորրորդ՝ Հայաստանը իր եղանակային պայմաններով, սննդի որկավո եւ բնակարանների գներով ամենալավ տարբերակն է ակումբի գործունեության համար:   Նշենք, որ «Յունիոր» ֆուտբոլային դպրոցն իր մասնաճյուղերն ունի տարբեր երկրներում, սակայն դեռեւս պրոֆեսինալ թիմ չի ներկայացրել դրանց առաջնություններում: Հայաստանն առաջինը կլինի այդ հարցում: