A
A
«Ոչ մի զիջում չի լինելու, 800 հեկտարն էլ պետք է հետ բերենք» (տեսանյութ)
Այն ինչ ձեռք ենք բերել բացառիկ է եւ պետք է պահպանենք։ Սարդարապատի հերոսամարտում Հայոց պետականությունը ստեղծվեց ինքնաբերաբար՝ 1 մլն սոված, տանջված բնակչությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։ «Հայաստանի բոլշեւիկները նենգ էին եւ կերան երկիրը։ Նրանք ապազգային էին, շատերը նաեւ թուրքամետ»:
Ես երջանիկ եմ այս 100-ամյակով, ասում է գրականագետը. «Վերջին շրջանում ապազգային կառավարություն էր ստեղծվել։ Նախորդ կառավարությունը ամեն ինչ սեղմում էր, դեմքով դեպի ժողովուրդը չէր, դրա համար ժողովուրդը տապալեց եւ լավ արեց։ Մենք մաքրվեցինք»։
Արցախի ազատագրված տարածքների վերադարձ չի լինելու, ոչ մի զիջում չի լինելու,-ասում է Դավիթ Գասպարյանը. « Այն ինչ մերն է չենք տալու, այն ինչ սվաղեցին անցան ապրիլյան պատերազմի ընթացքում՝ 800 հեկտար կորցնելով, այդ տարածքներն էլ պետք է հետ բերենք»։
Մենք պետք է վերջ տանք պարտվողական քաղաքականությանը, նոր կառավարությունն այս առումով բավական խելոք է,-եզրափակեց Դավիթ Գասպարյանը։