Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւի կենտրոնում հարձակվել են անգլիացի ֆուտբոլասերների վրա (տեսանյութ)

Սպորտ
a1kiev-1

Կիեւում կայանալիք ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի «Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչ խաղից առաջ հարձակում է տեղի ունեցել անգլիացի երկրպագուների վրա: Այդ մասին հայտնում է The Mirror թերթը: Ինչպես նշում է աղբյուրը, Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտի մոտակայքում գտնվող ռեստորանում, երբ «Լիվերպուլի» երկրպագուները ընթրելիս են եղել, մոտ 20 դիմակավորված երիտասարդներ ներխուժել են այնտեղ եւ առանց որեւէ բառ փոխանակելու անմիջապես սկսել են բռունցքներով եւ ոտքերով հարվածել երկրպագուներին, ապա աթոռներ եւ սեղաններ նետել նրանց վրա: Արդյունքում, անգլիացի ֆուտբոլասերները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, սակայն ոչ մեկը չի տեղափոխվել հիվանդանոց: Կիեւի ոստիկանությունը շատ արագ է արձագանքել միջադեպին, սակայն, ի զարմանս անգլիացիների, միայն երկու հոգու են ձերբակալել: