Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդների 5 տարվա տուգանքները կչեղարկվեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-1-3

Ոստիկանությունն առաջարկում է չեղարկել  13,7 մլրդ դրամի չափով տուգանքները:  Դրանք այն տուգանքներն են, որ գոյացել  են վերջին հինգ տարվա   ընթացքում: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշում է.  «Սրանք այն քաղաքացիներն են, որոնք չունեն այդ միջոցները, տարիներ շարունակ չեն կարողացել վճարել այս տուգանքները։ Այս ամենը հաշվի առնելով՝ կայացվել է այս որոշումը, սա որևէ մեկի շահերին չի հակասում։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե ինչու նույն հանցագործությունը կատարած մեկ անձի նկատմամբ համաներում կիրառվում է, մյուսին՝ չի կիրառվում»։ Սարգիս Բադիկյանը մեկն է այն վարորդներից, որ տուգանքները չի վճարել ֆինանսներ չլինելու պատճառով։ 200 հզ դրամի տուգանք ունի չվճարած: «Բոլորն անիմաստ ակտեր են: Մի երկուսը կա, որ ընդունում եմ: Նրանք աշխատող են եղել, եթե չմուծեին իրենց աշխատավարձից կպահեին: Ես աշխատող չեմ, հազիվ հացի հարց եմ լուծում: Արդյո՞ք այս որոշումը արդարացի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մյուսները պարտաճանաչորեն վճարել են։ «Մարդը չի կարողացել վճարի, չի էլ վճարի: Ուղղակի նա պետք է կարգապահ լինի, որ դրանից երես  չառնի»:  «Ենթադրենք ինչ որ  մեկը տուժվել է, հիմա նախանձի՞: Նորմալ մարդը կասի՝ իմ բախտը չբերեց, մյուսներինը բերեց»: «Չեն նեղվի, իմ տղան էլ է վճարել»,- ասում են քաղաքացիները: Ոստիկանությունն առաջարկում է ոչ միայն համաներման ակտ կիրառել, այլեւ որոշ դեպքերում  բացառել տուգանքները եւ սահմանափակվել միայն զգուշացումներով։ Առաջարկվում է նաեւ տուգանք  չկիրառել  ծխելու, տեխզննման կտրոնը չփակցնելու, երթեւեկության գոտիները փոխելիս լուսային թարթիչներից չօգտվելու դեպքում: Լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը  կդադարեցվի 60կմ/ժ-ից  ցածր արագությամբ ռեժիմի վայրերում: Նախորդ տարի տեսահսկող սարքերով պայմանավորված տուգանքների չափը կազմել է 9 մլրդ դրամ: ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն ասում է. «Որեւէ տուգանքի գումար այլ տեղ չի գնացել, բացի ՃՈ արտաբյուջետային ֆոնդից: Այդ գումարներով ձեռք են բերվել ՃՈ սպասարկման եւ շահագործման միջոցներ՝ տեսահսկող սարքեր: Որեւէ տուգանք այլ անձի գրպան չի գնացել» : Համաներումը կտարածվի նաեւ  օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների վարորդների վրա, եթե անգամ նրանք  ՀՀ քաղաքացի չեն: Նշենք, որ Ոստիկանությունը նման որոշում է կայացրել վարչապետի հանձնարարականի հիման վրա: Համաներման այս ակտը դեռ նախագիծ է եւ օրենքի ուժ կստանա, երբ ԱԺ-ն հաստատի: