Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայում պայմանավորված խաղեր են փնտրում

Սպորտ
sport-ukraina

Ուկրաինայի իրավապահ մարմինները կասկածում են, որ ֆուտբոլ Պրեմիեր լիգայում  կազմակերպվել են պայմանավորված խաղեր: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, կառավարությունը հանձնարարել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ հարցաքննելով ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբի նախագահներին, ինչպես նաեւ մրցավարներին: Իրավապահ մարմինները պատրաստ են եղել ավելի շուտ սկսել հետաքննությունը, սակայն դա չեն արել, որպեսզի դրա պատճառով չխանգարեն առաջնության ընթացքին: Ուկրաինայի ոստիկանության աշխատակիցներն արդեն անցկացրել են 50 խուզարկություն երկրի տարբեր մարզերում: Արդյունքների մասին առայժմ ոչինչ չի հայտնվում: