Ուղիղ. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի». պայքար աշխարհի հնագույն գավաթի համար (տեսանյութ)
147 տարվա պատմություն ունեցող ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում այսօր տեղի կունենա հերթական եզրափակիչ խաղը:
Միմյանց հետ կհանդիպեն երկրի անցած առաջնության արծաթե մեդալակիր «Մանչեսթեր Յունայթեդը» եւ աղյուսակի 5-րդ տեղը գրաված Լոնդոնի «Չելսին»:
Մանչեսթերցիները վերջին անգամ գավաթին տիրել են 2012 թվականին, երբ եզրափակիչում առավելության էր հասել «Լիվերպուլի» նկատմամբ:
«Չելսին» վերջին անգամ այս մրցաշարում հաղթել է 2016 թվականին՝ եզրափակիչում պարտության մատնելով «Քրիստալ Փելասին»:
Բուքմեյքերական գրասենյակները համարյա հավասար են գնահատել երկու թիմերի հնարավորությունները. «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ՝ 2,75 գործակից, «Չելսիի» հաղթանակ՝ 2,80, ոչ-ոքի՝ 2,95:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» խաղը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, ժամը 20:15-ին: Անգլիական ֆուտբոլի երկրպագուները խաղն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: