A
A
Ցզյու Վենցզյունը՝ աշխարհի 17-րդ չեմպիոն
Կանանց շախմատը աշխարհի նոր չեմպիոն ունեցավ:
Չինաստանում կայացած չեմպիոնական մրցամարտի վերջին՝ 10-րդ տուրում, չինուհի գրոսմայստեր Ցզյու Վենցզյունը, ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն, իր հայրենակից Տան Չժունի հետ եւ հաղթեց 5,5:4,5 ընդհանուր հաշվով:
Այդպիսով, Ցզյու Վենցզյունը դարձավ կանանց շախմատի թվով 17-րդ աշխարհի չեմպիոնը:
