Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշ Միհրան Հարությունյանը կանկացնի առաջին մրցամարտը ММА-ում

Սպորտ
a1mihran

2016թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոեմական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, այսօր կանցկացնի առանց կանոնների իր առաջին մրցամարտը, որն ավելի հայտնի է ММА անվանումով:     Մարտը տեղի կունենա Դոնի Ռոստովում, Экспресс մարզապալատում: Մեր մարզիկը 65,8 կգ քաշային կարգում կհանդիպի 32-ամյա իրանցի Ալի Յուսեֆի հետ, որն արդեն 10 մենամարտ է անցկացրել եւ տարել է 6 հաղթանակ: Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերներն ավելի շատ հավատու են Միհրան Հարությունյանի հաղթանակին՝ 1,275 գործակից՝ 3,34-ի դիմաց:   Նույն երեկոյի՝ FIGHT NIGHTS GLOBAL 87-ի շրջանակում, տեղի կունենան եւս ինը մրցամարտեր: Դրանցից գլխավոր համարվում է Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանի եւ իռլանդացի Պիտեր Կուիլիի մարտը:   Մենամարտերը սկսվելու են Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: