A
A
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը
Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը՝ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին վաստակել է 347 վարկանիշային միավոր: Ընկերական խաղերում Հայաստանի առաջիկա մրցակիցները՝ Մալթայի եւ Մոլդովայի հավաքականները, այդ աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 185-րդ եւ 173-րդ տեղերը: Ազգերի լիգայի խաղարկության մեր մրցակիցներից առավել բարձր դիրք զբաղեցնում է Մակեդենիայի ազգային թիմը՝ 77-րդ հորիզոնական: Իսկ ահա Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի ընտրանիները գտնվում են համապատասխանաբար 181-րդ եւ 196-րդ հորիզոնականներում: ՖԻՖԱ-ի նոր աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: Երկրորդ տեղում է Բրազիլիան, երրորդ՝ Բելգիան: