Շանթ Սարգսյանը գլխավորեց «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարը
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում շարունակվում է շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» 16-րդ միջազգային մրցաշարը:
Արդեն կայացած երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը 1,5-ական միավորով գլխավորում են Շանթ Սարգսյանն ու Արսենի Նեստերովը: Մեր 16-ամյա շախմատիստն ընթացիկ խաղում հաղթեց մրցաշարի նախկին առաջատարներից մեկին՝ Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզի Կաչարավային:
Մրցաշարում առաջին հաղթանակը տարավ նաեւ մեր ամենակրտսեր մասնակիցը, 14-ամյա Մամիկոն Ղարիբյանը, որը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Վոլոդար Մուրզինին: Հայաստանի երրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, սեւ խաղաքարերով հաշտություն կնքեց ռուսաստանցի Սերգեյ Լոբանովի հետ եւ երկրորդ անգամ կիսեց միավորը: Մեր երկու շախմատիստները վաստակել են 1-ական միավոր եւ առայժմ բաժանում են 3-11-րդ տեղերը:
Այսօր տեղի կունենա 3-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սեւերով կմրցի Վոլոդար Մուրզինի հետ: Արամ Հակոբյանը սպիտակներով խաղալու է Արսենի Նեստերովի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը սեւ խաղաքարերով ուժերը կչափի մրցաշարի միակ հետնապահ Դմիտրի Կուզնեցովի հետ:
