Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը 4-րդն է դասակարգման աղյուսակում

Սպորտ
sport-borba-dasakargum

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը: Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում տարբեր քաշային կարգերի լավագույն հնգյակներում ընդգրկվել են երեք հայ ըմբիշներ: 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 28 վարկանիշային միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշում առայժմ 3-րդն է՝ 29 միավոր: 98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի ներկայիս չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 33 միավորով դեռեւս զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Միջազգային ֆեդերացիայի հաշվարկներով մեր ըմբիշից ավելի շատ միավորներ են վաստակել ադրբեջանցի Օրխան Նուրիեւը (42), թուրք ըմբիշ Չենկ Իլդեմը (38) եւ վենեսուելցի Խոսե Պերես Մորան (34): Հայաստանի ազատ ոճի ըմբիշները տեղ չեն զբաղեցրել առաջին հնգյակներում: