Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում

Հասարակություն
cinema

Ռուս-հայկական մշակութային, ոչ կոմերցիոն  «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» միջոցառումը կանցկացվի 2018 թվականի մայիսի 16-ց 20-ը ՀՀ քաղաքներ Երևանում, Գյումիրում, Գառնիում:  Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ռուսական գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են և՛ ժամանակակից  Ռուսաստանը, և՛ նրա պատմական անցյալը: Ֆիլմերը կներկայացնեն հենց ստեղծողները՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ, իսկ ցուցադրումից հետո կլինեն քննարկումներ հանդիսատեսի հետ:  Կինոցուցադրումները կլինեն հետևյալ հարթակներում «Մոսկվա» կինոթատրոն Ք. Երևան, Աբովյան փողոց, 18 Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն Երևանում Ք. Երևան, Պռոշյան փողոց, առաջին նրբանցք, 20/14 Ռուս –հայկական (Սլավոնական) համալսարան Ք. Երևան, Հովսեփ Էմին փողոց, 123 «Հոկտեմբեր» կինոթատրոն Ք. Գյումրի, Աբովյան փողոց, 143 Միջոցառման ժամանակ կցուցադրվեն տարբեր ժանրերի 12  լիամետրաժ ազգային ֆիլմեր: 

Հատուկ իրադարձությունը լինելու է  «Բոլշոյ» ֆիլմի ցուցադրությունը՝ Գառնիի բաց հարթակում: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին և գլխավոր դերակատարուհի՝ դերարսանուհի, բալետի պարուհի Աննա Իսաևան:

Ռուսական հանձնախումբ (հրավիրյալ) Ստրոչկովա Գալինա -  ՌԴ ՄՆ կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իկոննիկով Ալեքսանդր - ՌԴ ՄՆ կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի, կինեմատոգրաֆիայի կազմակերպությունների  փոխգործության բաժնի ղեկավար  Տոլստոյ Վլադիմիր  - ՌԴ նախագահի խորհրդատու մշակույթի հարցերով Շահնազարով Կարեն - «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր պրոդյուսեր Մալիշև Անտոն - Կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն Տոդորովսկի Վալերի– ռեժիսոր, պրոդյուսեր Մեգերդիչև Անտոն - ռեժիսոր Անուրով Պյոտր – պրոդյուսեր Դանիլյանց Տատյանա - ռեժիսոր- վավերագրող Վլադիմիրով Նիկիտա - պրոդյուսեր Անդրիանովա Օլգա - պրոդյուսեր Զուևա Պոլինա- ռուսական «Կինոտավր»  կինոփառատոնի պրոդյուսեր Անտոնենկո Իրինա – դերասանուհի, «Միսս Ռուսաստան 2010» Միջոցառման կինոցանկ (ենթադրյալ) Բացման ֆիլմ  «Դեպի վեր» (2017, ռեժիսոր՝  Ա. Մեգերդիչև)  Ծրագրի ֆիլմեր «Բոլշոյ» (2017, ռեժիսոր՝ Վ. Տոդորովսկի) «Աննա Կարենինա, Վրոնսկու պատմությունը» (2017, ռեժիսոր՝  Կ. Շահնազարով) «Սելֆի» (2018,  ռեժիսոր՝  Ն. Խոմերիկի) «Սառույց» (2018, ռեժիսոր՝ Օ. Տրոֆիմ) «Դեպի վեր» (2017, ռեժիսոր՝  Ա. Մեգերդիչև) «Նախագահի արձակուրդը» (2018, ռեժիսոր՝  Ի. Շերստոբիտով)  «Ցրտահարված ծածանը» (2017, ռեժիսոր՝  Վ. Կոտտ) «Առիթմիա» (2017, ռեժիսոր՝  Բ. Խլեբնիկով)  «Վերջին դյուցազնը» (2017, ռեժիսոր՝  Դ. Դյաչենկո) «Սահմանագիծ» (2017, ռեժիսոր՝  Դ. Տյուրին) Հատուկ ցուցադրություն՝ վավերագրական կինոնկարների ծրագիր «Սոլժենիցին. դար» (2017, ռեժիսոր՝ Իրինա Բեսարաբովա) Ա. Ի. Սոլժենիցինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ  «Ռուսական Ավստրալիա» (2016, ռեժիսոր՝ Մարիա Եդեմսկայա) Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» միջոցառման վերաբերյալ մամուլի ասուլիսին Այն տեղի կունենա. Մայիսի 16-ին, ժամը՝ 17.00-ին, Վայրը` Grand Hotel Yerevan (նախկին «Երևան» հյուրանոց) Հասցե` Աբովյան 14, Երևան Մուտքն ազատ է: