A
A
Իսրայելում ֆուտբոլային ակումբը կկոչվի Թրամփի անունով
Երուսաղեմի «Բեյթար» ֆուտոլային ակումբը նոր մրցաշրջանին հանդես կգա նոր անվան տակ: Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: «70 տարի շարունակ Երուսաղեմը սպասում էր միջազգային ճանաչման, քանի դեռ նախագահ Դոնալդ Թրամփը չճանաչեց քաղաքը որպես Իսրայելի մայրաքաղաք: Ամերիկացի նախագահը քաջություն եւ իսկական սեր ցուցաբերեց իսրայելական ժողովրդի եւ նրանց մայրաքաղաքի հանդեպ: «Բեյթարը» քաղաքի խորհրդանիշներից մեկն է, որը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի նախագահին իր աջակցության համար: Սրանից հետո ակումբը կոչվելու է «Բեյթար Թրամփ Երուսաղեմ», - նշված է ակումբի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Հավելենք, որ «Բեյթար» ակումբը Իսրայելի վեցակի չեմպիոն է: