A
A
Հրազդանում նշել են Եվրոպայի օրը. տեսանյութ (տեսանյութ)
Հրազդանի Սահմանադրության հրապարակում այսօր նշել են Եվրոպայի օրը: Եվրոպայի օրվա առթիվ հրազդանցիներին շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումներ են անցկացվել: Մասնակիցները հնարավորություն են ունեցել իմանալ ավելին Եվրոպայի մասին, վայելել են լավ երաժշտություն, մասնակցել տարբեր մրցույթների ու ստացել բազմաթիվ անակնկալ նվերներ, ինչպես նաև մասնակցել են եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտեսին: