Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հազարավոր պղպջակներ՝ Հյուսիսային պողոտայում

Հասարակություն
mariam1

Հյուսիսային պողոտայով քայլելիս այսօր հնարավոր չէ չբախվել օդում ճախրող օճառե պղպջակների։ Այսօր նշվում է ավանդույթ դարձած պղպջակների տոնը։ Տոնի մասնակիցը դառնալու համար պետք է ընդամենը ունենալ օճառե հեղուկով լցված սրվակներ և բարձր տրամադրություն։ «Արդեն 5-րդ անգամ եմ մասնակցում այս տոնին։ Այն իր մեջ խաղաղության խորհուրդ է կրում։ Հաճելի է ,որ մարդիկ ուղղակի հավաքվում են ուրախանալու»,- նշեց մասնակիցներից մեկը։ Շատերն առաջին անգամ էին մասնակցում տոնին։ Այն չունի տարիքային սահմանափակում, և երեխաների հետ հավասար պղպջակների «հրավառությանը» մասնակցում էին նաև մեծահասակերը։ Նրանց անգամ չէին խանգարում եղանակի ոչ այնքան բարենպաստ լինելը: