Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեկտորի նպատակն է մեր համալսարանի շենքը դարձնել Շիրակ մոլ, կամ Գյումրի մոլ»

Հասարակություն
rektor

85 տարվա պատմություն եւ 500 աշխատակից ունեցող  Շիրակի մայր բուհի աշխատանքն արդեն ութ ամիս է կաթվածահար է եղել: Պատճառը՝ բուհի ռեկտոր Սահակ Միանսյանն է, որն ըստ բուհից հեռացված դասախոսների՝  բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է արել: Նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանի հույսը նոր կառավարությունն է. «Հուսով ենք, որ իրավապահ մարմինները կզբաղվեն պարոն ռեկտորի չարաշահումներով եւ հանցագործություններով: Մարդ, ով 15 տոննա գիրքը ոչնչացնում է ընդամենը 300 հազար դրամի համար, մեկ տոննան 20 հազար դրամով: Գրքեր կային, որոնց արժեքը 20-30  հազար դրամ է: Էս մարդու նպատակն է մեր համալսարանի շենքը դարձել Շիրակ մոլ, կամ Գյումրի մոլ»,- ասում է Խորիկյանը:  ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարություն է տարածել, ըստ որի ՝ եթե բուհի հոգաբարձուների կողմ լինի իր հեռանալու քվեարկությանը, նա կգնա: «Հոգաբարձուների խորհրդի նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն է, որը կիսում է մեր մտահոգությունները: Նրա հեռանալը խիստ անհրաժեշտ է մեր բուհի համար: Բարոյալքված վիճակ է բուհում»,-նշեցին դասախոսները:  2016թ. հունիսից Շիրակի պետական համալսարանի ռեկտոր նշանակված Սահակ Մինասյանի վերջին քայլը բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի հեռացումն էր: «Ես 28 տարի աշխատել եմ բուհում, մայիսի 3-ին երեկոյան 5-ին ծանուցում եմ ստանում, իսկ հաջորդ օրը հեռացման հրաման է արձակվում: Սա աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: Իսկ որպես տուժանք, ինձ փոխանցվում է 2մլն դրամ, եթե հարկերն էլ հաշվենք մոտ 3 մլն դրամ է կազմում: Ես որպես պրոռեկտոր, ռեկտորի հետ շփվել եմ միայն զեկուցագրերի միջոցով»: Հովհաննես Խորիկյանը վստահ է, որ ռեկտորը հովանավորվել է  Սերժ Սարգսյանի կողմից: «Ասենք՝ եթե, ոստիկանությունը ասի պարոն Մինասյանը մանյակ է, ինչ է պետք է նրա ֆանակումբը ասի, լավ, մեր մանյակն է ձեռք մի տվե՞ք»: