Սմբատ Այվազյանի որդին աջակցում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Արցախյան ազատամարտի մասնակիցների որդիները վստահեցնում են՝ նոր Հայաստան են կառուցելու. «Այսօր տոնում ենք մեր հաղթանակը, մեր յոթ միլիոն հայության համար քառատոնա այսօր, հուսով եմ բոլորը վերադառնալու են հայրենիք»,- ասում է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի երիտասարդական թևրի հրամանատար Հովհաննես Այվազյանը: Հովհաննեսը պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի որդին է, նրա հոր ղեկավարած «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդը մեծ մեծ դեր է ունեցել արցախյան պատերազմի տարիներին, այժմ գնդի երիտասարդական թևի հրամանատարը հենց Հովհաննեսն է: Սմբատ Այվազյանը, որը ընդամենը 55 տարի ապրեց, 2001 թվականից մինչև իր կյանքի ավարտը՝ 2014թ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական անդամ էր։ «Մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին 2003 թվականից իրա հետ ենք եղել, մինչ այսօր էլ հավացել ենք իրա ուժերին»- անկեղծանում է Հովհաննեսը: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի երիտասարդական թևի անդամները մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին։ Գնդի անդամներն ավանդույթ ունեն՝ որդիներին փոխանցում են պատերազմի տարիներին կուտակած փորձը, սակայն Հովհաննեսի հորեղբոր որդի Վլադիմիրը հույս ունի, որ դրա կարիքն այլևս չի լինի՝ խաղաղություն կհաստատվի, ամեն դեպքում երիտասարդներն իրենց զավակներին դաստիարակելու են այնպես, ինչպես իրենք են դաստիարակվել: