Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովնանյան Ինթերնեյշնլ»-ի շնորհավորական նամակը նորընտիր վարչապետին (տեսանյութ)

Հասարակություն
vahakni

Հայաստանի հանրապետության վարչապետ Մեծարգո պրն. Նիկոլ Փաշինյան Հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ հանգուցյալ Վահագն Հովնանյանի կողմից հիմնադրված «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի ամբողջ անձնակազմը՝ ընկերության տնօրեն Նինա-Գայանե Հովնանյանի գլխավորությամբ ջերմորեն շնորհավորում է ձեզ Հայաստանի հանրապետության վարչապետի կարևոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ցանկանալով Ձեզ հաջողություններ Հայաստանի զարգացման, բարեփոխումների և երկրի հզորացման ապահովման գործընթացում: Դուք ժողովրդավարության վառ օրինակ եք և որ կարևորն է, դուք կրկին արթնացրեցիք Հայաստանի և սփյուռքի բոլոր հայորդիների մեջ  հայրենապաշտության և ազգասիրության, սիրո և համերաշխության վեհ գաղափարները: Համոզված լինելով, որ առաջիկա տարիներին համայն հայությունը իր միասնականությամբ, ներդրումներով և ակտիվ դերակատարությամբ Ձեր հետ միասին մասնակից պիտի լինի մեր երկիրը զարգացնելու և շենացնելու աշխատանքներում, մենք ևս մեր համագործակցությամբ կսատարենք և կնպաստենք Ձեր նախաձեռնած ծրագրերի հետագա շարունակականությունն ապահովելու համար:  Ամբողջական նամակին կարող եք ծանոթանալ ստորև: