Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի կարատեի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-karate-1

Հայաստանի կարատեի հավաքականն այսօր մեկնեց Սերբիայի Նովի Սադ քաղաք, որտեղ մայիսի 10-13-ը տեղի կունենա Եվրոպայի մեծահասակների 53-րդ առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ընտրանին այդ մրցումներում հանդես կգա այսպիսի կազմով. Գեւորգ Ղամբարյան՝ 60 կգ քաշային կարգ Սերգեյ Դալլաքյան՝ 67 կգ Դավիթ Թարոյան՝ 75 կգ Մկրտիչ Ղազարյան՝ 84 կգ Սերյոժա Մակարյան՝ +84 կգ Միխայիլ Մխիթարյան՝ կատա Հավաքականի մարզիչներն են Տիգրան Մուրադյանը (կումիտե) եւ Աշոտ Մխիթարյանը (կատա): Անհատական մրցումներից բացի մեր կարատեիստները կմասնակցեն նաեւ կումիտեի թիմային առաջնությանը: