Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղասահքի հայկական միակ զույգը բաժանվեց

Սպորտ
a1gexasahq

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը ավարտեց ելույթները: Այդ մասին իր ֆեսբուքյան էջում հայտնել է հայազգի մարզուհին: «Երեք տարվա համատեղ ելույթներից հետո մենք որոշեցինք տարբեր ճանապարհներով գնալ: Ես Սիմոնին մաղթում եմ ամենայն բարիք ապագայում: Ցանկանում եմ նոր գործընկեր գտնել, որպեսզի միասին գնանք 2022թ օլիմպիական խաղեր: Եթե դուք գիտեք որեւէ մեկին կամ հետաքրքրված եք, մի հապաղեք, կապ հաստատեք իմ կամ մարզիչներիս հետ», - գրել է Թինա Կարապետյանը: Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը անցած երեք տարում մասնակցել են 15 խոշոր միջազգային մրցաշարերի, այդ թվում աշխարհի եւ Եվրոպայի երեքական առաջնություններում: Մեր գեղասահորդներն իրենց լավագույն արդյունքը ցույց են տվել 2015-16թթ մրցաշրջանում, երբ 2-րդ տեղն են զբաղեցրել Բավարիայի բաց առաջնությունում, իսկ Զագրեբում կայացած Golden Spin մրցաշարում բավարավել են բրոնզե մեդալներով: