Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ նախագահը կոչ է անում քաղաքական ուժերին շարունակել խորհրդակցությունները

Պաշտոնական
armen-sargsyan

 Սիրելի հայրենակիցներ, Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին: