Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենգերին բոլորից շատ մտահոգում է Հենրիխ Մխիթարյանի վիճակը

Սպորտ
sport-venger

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո հայտարարել է, որ հարցականի տակ է երեք ֆուտբոլիստների մասնակցությունը Եվրոպայի լիգայի «Աթլետիկոյի» հետ խաղին: «Մխիթարյանին ես փոխարինեցի, քանի որ կրկին հարված է ստացել իր վնասված ծնկին: Օսպինան կողոսկրի հետ կապված խնդիր ունի, իսկ Իվոբիին անհանգստացնում է ազդրի հետին մկանը: Մենք այժմ հետեւում ենք նրանց վերականգման գործընթացին, քանի որ հաջորդ խաղը կայանալու է շատ շուտ, հինգշաբթի»: Արսեն Վենգերը չի բացառում, որ այս երեք ֆուտբոլիստներից մեկնումեկը հնարավոր է բաց թողնի «Աթլետիկոյի» հետ հանդիպումը: Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, ֆրանսիացի մասնագետին բոլորից շատ մտահոգում է Հենրիխ Մխիթարյանը վիճակը, քանի որ նա նոր է ապաքինվել վնասվածքից, բացի այդ բավականին լավ է խաղ ցույց տվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ՝ դառնալով իր թիմի միակ գոլի հեղինակը: Հավելենք, որ «Արսենալը» Եվրոպայի լիգայի «Աթլետիկոյի» հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղը անցկացնելու է մայիսի 4-ին, Մադրիդում: