Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանին բարձր են գնահատել եւ լրագրողները, եւ նախկին խաղընկերները

Սպորտ
sport-miki-1

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության հերթական տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» խաղին թեեւ փոխարինվել է 71-րդ րոպեին, սակայն բազմաթիվ լրատվամիջոցների կողմից արժանացել է բարձր գնահատականի: Մասնավորապես, Whoscored կայքը մեր հայրենակցին ճանաչել է այդ հանդիպման լավագույն խաղացող: Sofa Score-ը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի եւ նրա թիմակից Էկտոր Բելերինի խաղը՝ 7,5-ական: Սակայն մեր ֆուտբոլիստն ամենաբարձր գնահատանքի արժանացավ խաղից հետո, երբ նրան մոտեցան իր մի քանի թիմակիցները եւ ջերմորեն շփվեցին: Դա նշանակում է, որ նա մեծ հարգանք է վայելում իր նախկին խաընկերների շրջանում, թեեւ այժմ գտնվում է հակառակ ճամբարում: Իսկ ահա չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որն այս տարվա ձմռանն է տեղափոխվել «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ», այդպես էլ չարժանացավ իր նախկին թիմակիցների ուշադրությանը: