Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարեն Կարապետյանն իրեն պահեց անբարոյականի նման» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

Այս օրերին բոլորն իրենց կարգին պահեցին, բացի մեկ հոգուց՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ «Ես երբեք իրեն համակրանքով չեմ վերաբերվել: Ժամանակին նա հրաժարվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից՝ հանուն Ռուսաստանում լավ գործի: Չի կարող Երեւանի քաղաքապետը նման պատճառաբանություն բերել: Նա եկավ եւ իր հետ բերեց 7-8 հզ հոգու եւ ստիպեց նրանց անդամագրվել ՀՀԿ-ին, այդ մարդկանց հանդեպ ցուցաբերեց ստրուկի վերաբերմունք»: Կարեն Կարապետյանը Հայաստանի հետ կապ չունի, հավելեց Ռուբեն Բաբայանը: «Շատ օտարազգիներ ավելի հայ են, քան նա: Նրա յան-ով  ազգանունը կապ չունի»: Տիկնիկային թատրոնի տնօրեն խորհուրդ տվեց ՀՀԿ-ին. «Դուք բարդ խնդրի առաջ եք կանգնած, դուք լավ կադրեր ունեք, ուղարկեք Կարեն Կարապետյանին գրողի ծոցը: Նա իրեն պահեց անբարոյականի նման, նա իրեն պահեց ոչ որպես ՀՀ քաղաքացի՝ սկսած տղա բերելուց՝ վերջացրած այլ հարցերով»: