Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նիկոլ Փաշինյանը դեռ 2 ամիս անելիք ունի ուսապարկով». Կարինե Խոդիկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Karine-Xodikyan

Ճակատամարտում բացարձակ հաղթանակ ենք տարել, բայց պատերազմը շարունակվում է։ Այն փողոցից տեղափոխվում է Խորհրդարան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։ «Մենք մայիսի 1-ից հետո ունենք 2 պլան. կամ ՀՀԿ-ն չի ապահովի 6 ձայնը, կամ 2-րդ տարբերակում գուցե և ամբողջ ֆրակցիայով անցկացնեն Նիկոլ Փաշինյանին»։ Սակայն, ըստ Կարինե Խոդիկյանի, Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ ամեն ինչ չի ավարտվի, որովհետև ամեն դեպքում հանրապետականները մեծամասնություն են կազմում և վարչապետի ցանկացած որոշում հանդիպելու է դիմադրության։ Սա նյարդերի, ֆինանսների, իշխանության պատերազմ է։ «ՀՀԿ-ն իր պայքարը պետք է շարունակեր ընդդիմադիր դաշտում։ Դա կլիներ բարոյական։ Հեղափոխությունը մտնում է ինստիտուցիոնալ դաշտ, և քանի որ Ընտրական օրենսգիրքը գրված է եղել ՀՀԿ-ի համար, ապա այստեղ արդեն խութեր են առաջանալու»։ Կարինե Խոդիկյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անգամ եթե կոստյում հագնի և սափրվի, դեռ 2 ամիս անելիք ունի ուսապարկով։