Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները դժվարանում են հասկանալ՝ ում հուշարձանն է (տեսանյութ)

Հասարակություն
hushardzanner-1

Երևանյան որոշ արձաններ այնքան կեղտոտ են, որ  քաղաքացիները դժվարանում են հասկանալ  ում հուշարձան է։ Մարդիկ նկատում էին, որ հուշարձանների գույնը նկատելիորեն փոխված է։ Հարցումների ժամանակ ասում էին, որ երբևէ չեն նկատել,որ դրանք մաքրվեն։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի  պետ Մարինե Ավանեսյանն ասում  է, որ հոգատարություն պետք է լինի ոչ միայն իրենց, այլ նաև հասարակության կողմից։  ՊՈԱԿ-ի ենթակայության տակ կա 19 հազար հուշարձան, որոնց նկատմամբ ըստ սահմանված գրաֆիկի կատարվում են շրջայցեր և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Աշխատանքների մեջ ներգրավում են նաև դպրոցականներին և ժամկետային զինծառայողներին։   Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության էլ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումների շրջանակում  այսօր մայրաքաղաքի վարչական շրջաններում լվացվել և մաքրվել երևանյան հուշարձաններ: