Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը թող մի քիչ ուղեղն աշխատացնի». հարցում (տեսանյութ)

Հասարակություն
people-walking-in-city-206

Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում  Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է:  Ասված  է Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր  հրապարակած անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ  իր զեկույցում: Ժողովրդավարության ոլորտում  Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ: Քաղաքացիները համաձայն են այս  գնահատականի հետ։ «Ժողովուրդը ինչ անի: Ոնց ասում են, այնպես էլ սուս ու փուս ենթարկվում են»,- ասում է հարցված քաղաքացիներից մեկը, իսկ մյուսն էլ ավելացնում է. «Պետությունը թող մի քիչ ուղեղը աշխատացնի Սերժի հետ միասին: Ամեն մարդ այստեղ իրենց սրտից սկսեն մաքրեն, դա կօգնի մեր ազգին»: Ի տարբերություն նախորդ զեկույցների՝ այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Ըստ այդմ, Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները: «Ամբողջ հանրապետությունում խելացի մարդ չկա, իհարկե կա»,- ասում է մեկ այլ քաղաքացի:    Քաղաքացիները ցավով են փաստում, այս տաս տարիների ընթացքում երկրում աղքատությունը  եւ գործազրկությունը չվերացան: «3 երեխաներս այստեղ ուսում են ստացել, բայց հիմա Եվրպայում են: Եվրոպայից ինձ գումար են ուղարկում, որ ես ապրեմ»,- ավելացնում է հարցվածներից մեկը:  Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային 29 երկրների շարքում Հայաստանից ավելի վատ արդյունք արձանագրել են միայն Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի հինգ պետությունները: Մանրամասները՝ տեսանյութում