Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկախ հանձնաժողովը կատարյալ ձախողում էր» (տեսանյութ)

Հասարակություն
robert-revazyan

Դադարեցվում է պայմանական վաղաժամկետ ազատելու եւ  պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի գործունեությունը:   Պատճառը նախագահի լիազորությունների փոփոխությունն է:  Անկախ հանձնաժողովի գործունեությունից, սակայն,  բոլորն էին  դժգոհ:  «Եթե իր գործառույթը մերժելն էր, ապա  այդ առումով շատ լավ կատարեց, որովհետեւ շատ լավ մերժում էր, բայց եթե նայում ենք, իր դերը որն էր եւ ինչ պետք է աներ, կարելի է ասել կատարյալ ձախողում էր, որովհետեւ այդ մեխանիզմն, ըստ էության,  Հայաստանում դարձավ չգործող»,-ասում է փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:    Ըստ  վիճակագրության՝  տարեկան  դիմում ներկայացրած  դատապարտված անձանց միայն 5 տոկոսն է վաղաժամկետ ազատ արձակվել:  Կառավարությունը նախագիծ է մշակել՝ առաջարկելով պատժից   վաղաժամկետ արձակելը պայմանավորել  քրեակատարողական եւ  պրոբացիայի ծառայությունների որոշմամբ:   Եթե  ծառայությունները տվել են բացասական եզրակացություն,  դատապարտյալը իրավունք ունի  այն բողոքարկելու դատական  կարգով. «Արդյո՞ք դատարանն անմիջապես քննելու է իրեն ազատ արձակելու հարցը, թե քննելու է Պրոբացիայի ծառայության տված եզրակացությունը ճիշտ է, թե ճիշտ չէ: Սա մի հարց: Երկրորդը, եթե քննելու է իր ազատ արձակելու հարցը, արդյոք դատարանը ի վիճակի է լինելու իրականացնելու արդար դատաքննություն:  Այսօր դատարանները դեռ չեն հասել այն մակարդակին, որ դնեն արդարադատություն իրականացնեն»,- ասում է Ռոբերտ Ռեւազյանը:     Անկախ հանձնաժողովը  այս տարիների ընթացքում երբեւէ չի բավարարել  20 տարվա շեմը հատած ցմահ դատապարտյալների դիմումները:   Փաստաբանն անդրադառնում է արդեն  23 տարի իր պատիժը կրող Ստեփան Գրիգորյանը դիմումի մերժմանը:  Պատճառը    այս տարիների ընթացքում  նրա մոտ երկու հեռախոսի հայտնաբերումն է։ «Դա արդեն ծիծաղելի է: Հեռախոսը ինչի համար է, ընտանիքի հետ կապը պահելու համար է: Զրկում ես ազատություն վերադառնալ»: Երեկ ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի  մասին  հրամանագիրը: