Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ը կոչ է անում մարդասիրական գործողություններ թույլատրել Դոումայում (տեսանյութ)

Քաղաքականություն
EDC352B4-9049-41D7-9F89-D07FB4876346_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն ՄԱԿ-ը ցանկանում է մարդասիրական գործողություններ սկսել արևելյան Ղութայի Դոումա քաղաքում, որի շուրջ դեռևս ընթանում են բանակցություններ կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև
ՄԱԿ-ը կոչ է անում հնարավորություն տալ մարդասիրական գործողություններ իրականացնել արևելյան Ղութայի Դոումա քաղաքում, ուր, ըստ ՄԱԿ-ի տեղեկության, շատ ծանր վիճակում է գտնվում շուրջ 80-150 հազար քաղաքացիական ազգաբնակչություն: «Ինչու չենք կարող այս պահին օգնության հասնել Դուոմայի բնակիչներին՝ չնայած մոտ ենք համաձայնության Դուումայի հարցում: Այնտեղ գտնվող մարդիկ շատ մեծ կարիք ունեն օգնության»,- ասում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով խորհրդական Ժան Էգելանդը Հիշեցնենք, որ վերջերս Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի օգնությամբ վերականգնել են վերահսկողությունն արևելյան Ղութայի շրջանի նկատմամբ, որը Դամասկոսի շրջակայքում գտնվող ընդդիմադիր զինյալների կողմից վերահսկվող վերջին տարածքն էր: Սա մեծ հաղթանակ էր Բաշար Ասադի համար: Ժան Էգելանդը տեղեկացրել է նաև, որ այս պահին ընթանում են բանակցություններ Դոումա քաղաքի շուրջ, ուր դեռևս մնում են ընդդիմադիր զինյալների զորախմբեր: Ըստ խորհրդականի, ՄԱԿ-ը չունի որևէ դերակատարություն այս հարցում:  Վերջին 3 շաբաթների ընթացքում արևելյան Ղութան լքեցին շուրջ 130 հազար բնակիչներ: Մարդկանց տարհանումը կամավոր էր, սակայն որոշ հատվածներում պարտադիր: «Կարծում եմ տարհանումը օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ առումով դա դրական երևույթ էր»,- ասում է Էգելանդը: Տարհանվածներից մոտ 80 հազարը տեղափոխվել է կառավարության վերահսկողության տակ գտնվող գոտիներ, ուր, ըստ խորհրդականի, պայմանները սարսափելի են: Մնացած մոտ 50 հազարը տեղափոխվել է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաքը, ուր գտնվում է ամենամեծ փախստականների ճամբարը: «Իդլիբի վերաբերյալ մտահոգությունն այն է, որ որոշ ռազմական կամ մասնավոր ռազմական կառույցներ փորձել են խառնվել մարդասիրական օգնության գործին: Ստիպված էինք դիմել ազդեցիկ շրջանակների, որպեսզի ոչ պետական ռազմական խմբերը չխառնվեն մարդասիրական գործին»,- տեղեկացրել է խորհրդական Էգելանդը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը ընդգծել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել նախկին մարդասիրական ճգնաժամերից: Նա կոչ արեց Իդլիբը չվերածել ռազմադաշտի, քանի որ այնտեղ առկա է մեծ քանակությամբ խաղաղ ազգաբնակչություն: