Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանից լավագույնն առայժմ Մարիա Գեւորգյանն է

Սպորտ
a1chess-woman-31.03..

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկել է կանանց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը:   Մրցաշարին մասնակցում են 16 երկրների 78 շախամատիստուհի, որոնք պետք է պարտադիր լինեն արհեստավարժ շախմատիստների միության անդամ: Նրանցից երեքը ներկայացնում են Հայաստանը: Նրանք են գրոսմասյտերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը:   Մրցումների առաջին օրը կայացած 5 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոթենաշվիլին, որը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Առաջատարին անմիջապես հետապնդում են 7 շախմատիստուհի, որոնք ունեն 4-ական միավոր: Նրանց թվում է նաեւ Հայաստանի նախկին չեմպիոն Մարիա Գեւորգյանը, որը առաջին տուրում պարտություն կրելուց հետո տարել է 4 անընդմեջ հաղթանակ: Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 3,5 միավոր, իսկ Մարիա Կուրսովան՝ 3: Հաջող վերամեկնարկի դեպքում նրանք նույնպես կարող են պայքարել մրցանակային տեղերի համար:   Այսօր տեղի կունենա առաջնության երկրորդ հատվածը: Մեր շախմատիստուհիները 6-րդ տուրում հանդես կգան սեւ խաղաքարերով: Մարիա Գեւորգյանը կմրցի գերմանուհի Էլիզաբեթ Պաեցի հետ, Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի վրացուհի Սոֆիո Գվետաձեին, իսկ Մարիա Կուրսովան ուժերը կչափի ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ:   Նշենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 14500 եվրո: Կպարգեւատրվեն 1-15-րդ տեղերը: Եվրոպայի չեմպիոնը կստանա 2 հազար եվրո, փոխչեմպիոնը՝ 1500, բրոնզե մեդալակիրը՝ 1300, 13-15-րդ տեղերը՝ 150-ական: