Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիստների ցույցը մեկնարկեց. երթևեկությունը մասնակիորեն խափանված է

Հասարակություն
akcia

Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց մեկնարկեց տաքսու վարորդների ցույցը: Ակցիայի մասնակիցները բողոքում են վերջերս Տրանսպորտի և կապի նախարարության սահմանած հայեցակարգի դեմ, որը նախատեսվում է տաքսիների և վարորդների պարտադիր լիցենզավորում և տաքսի ավտոմեքենաների՝ 6 տարուց ավելի չգործածում: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Տաքսիստները մասնակիորեն խափանել են երթևեկությունը Հանրապետության հրապարակում: