Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չէինք հասկանում՝ պետությունը որտեղ է մեզ «գցում»». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Հասարակություն
ԲՈՒՀ-օրինագիծ-1

ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը գործող օրենսդրությունից մեկ քայլ առաջ է։Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա դրական գնահատեց օրիանագիծը, բայց և չթաքցրեց, որ դժգոհություններ ևս կան։ «Օրինագծի շուրջ դժգոհությունները անձնական դեպքերի հետ կարող են ծավալված լինել։ Դժգոհություններ կան, որոնք ես նույնպես կիսում եմ, մասնավորապես՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց թույլ չտալ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության մասնակցելը ինքս ճիշտ չեմ համարում»։  Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն ավելի կարևորեց ԲՈՒՀ-ի ինքնակառավարման խնդիրը, շեշտելով, որ այն հարմարեցվում է Սերժ Սարգսյանին։ «Անցած տարի, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, իրոք կարելի էր ասել, որ սա մեկ քայլ առաջ էր, և չէինք հասկանում, թե պետությունը որտեղ է մեզ «գցում»։ Բայց Սերժ Սարգսյանի ելույթից հետո օրենքը կտրուկ սկսեց աղավաղվել»։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա դեկտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ԵՊՀ-ում իր պաշտոնը՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, և Արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 25-ին մի փոփոխություն է առաջարկում, որով ԵՊՀ-ին տալիս են հատուկ կարգավիճակ.ԵՊՀ-ի կառավարման խորհրդի կարգն այսուհետ որոշելու է Կառավարությունը։ «Նախկին կարգով՝ պետական պաշտոնյան չէր կարող տեղ զբաղեցնել ԲՈՒՀ-երի խորհուրդներում, որպեսզի Սերժ Սարգսյանին նման հնարավորություն տան, Կառավարությունն այսուհետ պետք է որոշեր այդ փոփոխությունը»,- նշեց Արայիկ Հարությունյանը։ Մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը համակարծիք է Արայիկ Հարությունյանի հետ։ «Վերահսկողություն սահմանելը ոչ թե ԲՈՒՀ-երի որկաը բարձրացնելու, այլ ընտրությունների վրա ազդելու նպատակ ունի։ Մի ամբողջ ուսանողական համակարգ ղեկավարության ցուցումներով գնում է ընտրությունների կեղծիքների»։