A
A
Այաթոլլահ Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին տեղեկատվությունից հետո։ Մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով։
IRNA պետական լրատվական գործակալության համաձայն՝ իրանական կառավարության պատվիրակությունը՝ փոխնախագահի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր։
Երկրի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր, սակայն եղանակային վատ պայմանները դժվարացնում են նրանց աշխատանքը։