Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքա՞ն գումար է նախատեսել ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը Վրաստանի համար

Քաղաքականություն
b2fd514648395b62f3e909bb0bcd2a54

ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը հավանության արժանացրեց Վրաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը   ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների ստորին պալատը հավանության արժանացրեց 2018 թվականի բյուջետային հատկացումների մասին համախմբված օրենքը, որին համաձայն Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 103 միլիոն դոլարից ավել: Մարտի 22-ին, հինգշաբթի օրը, դեմոկրատների ու պահպանողականների առաջնորդները պայմանավորվածության են եկել ԱՄՆ-ի բյուջեի նախագծի շուրջ: ԱՄՆ-ի սենատի ամենաբարձրաստիճան դեմոկրատներից մեկի՝ Չակ Շումերի խոսքերով, բյուջեի նախագծում դրվել էր 1,3 տրիլիոն դոլար գումարը: Ինչպես ասվում է փաստաթղթում, «105,3 միլիոն դոլարից ոչ պակաս պետք է հասանելի լինի Վրաստանին օգնություն ցուցաբերելու համար»: Նշվում էր, որ ԱՄՆ-ին հատկացվող միջոցները չեն կարող օգտագործվել «Աբխազիայի և Հարավայի Օսիայի Ցխինվալի շրջանի վրացական տարածքների ռուսական բռնագրավմանը» աջակցելու համար: Հարկավոր է նշել, որ օրինագծի համաձայն՝ Ուկրաինային հատկացվող ֆինանսական աջակցության ընդհանուր ծավալը կկազմի 620,7 միլիոն դոլար: Ուժի մեջ մտնելուց առաջ՝ բուջետային հատկացումների մասին համախմբված օրենքը պետք է արժանանա Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հավանությանը, այն նաև պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամպը: Սկզբնաղբյուրը՝ այստեղ.