Հենրիխ Մխիթարյանի փոխանցումները նպաստեցին «Էստերսունդի» ջախջախմանը (տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալը», որի խաղացողն է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում հաղթեց «Էստերսունդին»:
Շվեդական համանուն քաղաքում կայացած հանդիպման արդեն 13-րդ րոպեին իսպանացի Նաչո Մոնրեալն առաջ մղեց հյուրերին: Տասը րոպե անց Հենրիխ Մխիթարյանի սուր փոխանցումից հետո տանտերերի պաշտպան Պապագիոնոպուլոսը ակամայից գրավեց սեփական դարպասը:
Ընդմիջումից հետո, 58-րդ րոպեին, մեր ֆուտբոլիստը հաշվենկատ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Մեսութ Օզիլին, որը դիպուկ հարվածով եռապատկեց հաշիվը: Խաղի 84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց:
Խաղի ավելացված ժամանակում «Արսենալի» դարպասապահ Օսպինան ետ մղեց տանտերերի ստացած 11մ հարվածը:
«Արսենալը» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կուենան փետրվարի 22-ին, Լոնդոնում:
Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԵԼ-ի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Էստերսունդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Սա նրանց առաջին խաղն էր, իսկ մենք խաղային պրակտիկա ունեինք: Նրանք շատ լավ թիմ ունեն և ձգտում էին արժանի խաղ ցուցադրել: Սակայն 2 գոլերից հետո ամեն ինչ մեզ համար հեշտացավ» – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:
Հարցազրույցի տեսագրությունը՝ ստորեւ.
https://youtu.be/P3m-tRpmH1Q