A
A
Ուղիղ. «Տոտենհեմ» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի լոնդոնյան դերբիին (տեսանյութ)
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրը կմեկնարկի կենտրոնական խաղով՝ «Տոտենհեմ» - «Արսենալ» լոնդոնյան դերբիով:
Տանտերերը այժմ 49 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը, իսկ հյուրերը, որոնք չորս միավոր քիչ ունեն, ընթացում են 6-րդ հորիզոնականում:
Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են հանդիպման հայտացուցակները: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին ընդգրկվել է «Արսենալի» մեկնարկային կազմում:
«Տոտենհեմ» - «Արսենալ» խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել մեր կայքէջում կամ էլ այստեղ կամ այստեղ:
