A
A
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկայի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր՝ կարևորելով տնտեսական բաղադրիչի ակտիվացումը: Դիտարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:
Նախարար Միրզոյանը և Պետր Մացինկան անդրադարձ են կատարել նաև ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի: