Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փհենչհանում վառվեց ձմեռային օլիմպիական խաղերի կրակը

Սպորտ
sport-xaxer-1

Հարավկորեական Փհենչհան քաղաքում այսօր կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի խաղերին մասնակցում են 92 երկրների 2500-ից ավելի մարզիկ-մարզուհիներ, որոնք կպայքարեն 102 կոմպլեկտ մեդալների համար:  Ուշագրավն այն է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները  խաղերին հանդես կգան մեկ թիմով, մեկ դրոշի տակ: Իսկ ահա Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը թույլ չեն տվել ներկայանալ ազգային դրոշով, քանի որ այդ երկրի մարզիկներն նախորդ խաղերում պետության հովանավորչությամբ խթանիչներ էին օգտագործել: Փհենչանի օլիմպիական խաղերի կրակը վառելու պատվին արժանացավ հարավկորեացի գեղասահորդուհի, 2010 թվականի օլիմպիական չեմպիոն Կիմ Յունան: Հիշեցնենք, որ այս տարվա օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն երեք մարզիկ՝ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը՝ դահուկավազքում, Աշոտ Կարապետյանը՝ լեռնադահուկային սպորտում: