Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի երեւանյան առաջնությանը կմասնակցեն 3 հայ սուսերամարտիկներ

Սպորտ
sport-suseramart

Ապրիլի 15-19-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին հայտնել է, որ այդ մրցումներին մեր հանրապետությունից կմասնակցեն երեք հոգի: Նրանք են՝ Էմմա Պողոսովան, էդուարդ Օվիկյանը (երկուսն էլ խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): Եվրոպայի առաջնությունը կկայանա Երեւանի պետական համալսարանի սպորտային համալիրում: «Մենք չենք կարող առաջնությունն անցկացնել մեկ դահլիճում, իսկ այնտեղ երեք լավ մարզադահլիճ կա, որոնք նորոգված են եւ համապատասխանում են բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ է պայմաններից», - ասել է Արտաշես Մադոյանը: