Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է ուրախանանք, որ Սերժ Սարգսյանը համաձայնվի վարչապետ լինել». Սուրիկ Խաչատրյան. Առավոտ

Հասարակություն
Surik-Khachatryan-3

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անդրադարձավ տեղեկություններին, որ ապրիլին գուցե Սերժ Սարգսյանը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: «Պետք է ուրախանանք, որ Սերժ Սարգսյանը համաձայնվի վարչապետ լինել»,-ասաց նա: Խոսելով ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին՝ նա համոզմունք հայտնեց. «Հրաշալի թեկնածու է»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկին մարզպետը չի՞ պատրաստվում վերադառնալ քաղաքական դաշտ: «Ես ո՞ւր եմ գնացել, որ վերադառնամ: Հիմա էլ եմ ակտիվ, դաշտում եմ»,-զարմացավ Խաչատրյանը: Մյուս հարցին ի պատասխան, թե պահպանո՞ւմ է իր ազդեցությունը Սյունիքում, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Ես չեմ էլ փորձում ազդեցություն ունենալ: Եթե կա գործող մարզպետ ու քաղաքապետ, ես ինչո՞ւ պետք է ազդեցություն ունենամ: Իրենք իրեն գործն են անում: Ես նորմալ հարաբերություններ ունեմ Գորիսի քաղաքապետի հետ»:  Ավելին՝ այստեղ