Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաթուլ Մանասերյանն առաջարկում է ձեւավորել ազգային օրակարգ (տեսանյութ)

Քաղաքականություն
tatul

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ելույթում կենտրոնացավ տնտեսական թվերի վրա. «6000-ից ավելի ապրանքատեսակների դրույքաչափերն ավելացել են, իսկ մոտ 700-ինը ավելանալու են առաջիկայում: Այս ապրանքների որակական նմանակները ԵՏՄ շուկայում չկան, ինչն էլ ենթադրում է գների բարձրացում: Եթե առաջ մաքսատուրքը 3 տոկոս է, ապա ԵՏՄ տարածքում արդեն 5,4 տոկոսով ավելի: ԵՏՄ հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 25 տոկոս: ՌԴ նավթահեն տնտեսությունը խորտակվող նավ է, որից պետք է հեռու մնալ»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր հերթին հայտարարեց՝ չե՞ք կարծում, որ մենք չափից դուրս ենք տուրք տալիս օտարերկրյա ներդրումներին, թեեւ, այո, դրանք նվազել են. «Ինչո՞ւ չենք խոսում ներքին ներդրումներից ու չվստահենք մեր տնտեսությանը: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ուրախ եմ, որ մենք ունենք «եւ-եւ» քաղաքականություն, որը դիվերսիֆիկացնում է մեր տնտեսությունը: Չի կարող լինել օբյեկտիվ տարակարծություն կամ իրար հակասող դրույթներ ԵՏՄ եւ ԵՄ միջեւ, քանի որ երկու միությունում էլ կան երկրներ, որոնք հանդիսանում են Առեւտրի միջազգային կազմակերպության անդամ: Ասենք, Ելք դաշինքի ասածն ընդունվում է, ու մենք դուրս ենք գալիս ԵՏՄ-ից: Լավրովն իզուր չէր խոսում Ադրբեջանի անդամակցության մասին, որը միության մեջ ՀՀ բացակայության պարագայում արդեն կօգտվի իր վետոյի իրավունքից: Արդյունքում, մենք ԵՏՄ-ում կունենանք եւս մի վատ տրամադրված պետություն: Շատ ավելի խելամիտ կլինի, եթե մենք ձեւավորենք ազգային օրակարգ՝ առերեսվելով ԵՏՄ թերությունների հետ»: