Բացել լրահոսը Փակել լրահոսը
443819851_838681288289370_3624280068781251951_n
A A
Պաշտոնական

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնելու և խորացնելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ և կաևորել երկու քրիստոնյա երկրների միջև հարաբերությունների խորացումը:

Ֆրանցիսկոս Պապը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության մեջ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։