Լիարժեք բուժվել հնարավոր է, եթե վաղ հայտնաբերվի․ ինչով է կարեւոր հետազոտվելը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս հիվանդությունը կարելի է մինչեւ անգամ 100 տոկոսով բուժել, սակայն պայմանով՝ եթե այն հայտնաբերվի վաղ փուլում։ Եթե եւ ավելի տարեկան եք, տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնելը պարտադիր է։
Քաղցկեղային հիվանդությունների շարքում կրծքագեղձինն ամենատարածվածներից է, իսկ կանանց մոտ գրավում է առաջին տեղը։
Վարդանանց բժշկական կենտրոնի մամոգրաֆիկ ծառայությունը հնարավորություն է տալիս կանանց արագ, հարմարավետ եւ արդյունավետ զննում անցնել․
«Վարդանանցի Քոչար մասնաճյուղում նորաբաց մամոգրաֆիկ ծառայության նպատակն է մեկ վայրում եւ հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել կրծքագեղձի հետ կապված ամբողջական ծառայությունների համալիրը՝ սկսած ախտորոշումից մինչեւ անհրաժեշտության դեպքում նմուշացում եւ ինչու չէ, անհրաժեշտության դեպքում ճիշտ եւ գրագետ բուժման մարտավարության մշակելը»,-ասում է Վարդանանց ՆԲԿ-ի մամոլոգիական ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը։
Նորաբաց կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով․
«Այն թույլ է տալիս կատարել հետազոտությունները բավականին արագ, ցածր ճառագայթային չափաբաժնով, անցավ, որը կարեւոր նշանակություն ունի մեր կանանց համար, քանի որ որոշ կանայք խուսափում են մամոգրաֆիկ հետազոտությունից՝ հաշվի առնելով այդ ցավի զգացողությունը։ Մեր սարքը շատ նուրբ է, եւ կարելի է ասելը հետազոտությունը կնոջը գրեթե անհանգստություն չի պատճառում»,- ասում է բժիշկ-ռադիոլոգ, մամոգրաֆիստ Լուսինե Հակոբյանը։
Կրծքագեղձի քաղցկեղի պարագայում մահացելիությունն այնքան էլ բարձր չէ, սակայն՝ բացառապես շնորհիվ վաղ հայտնաբերման։ Այս հիվանդության դեմ պայքարելու լավագույն միջոցը մեկ քայլ առաջ լինել է, հայտնաբերելը այն փուլում, քանի դեռ գանգատներ չկան։ Այս դեպքում հնարավոր է անգամ լիարժեք բուժում՝ առանց բարդ դեղորայքի օգտագործման։
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը հիմնականում նպաստում են նստակյաց կյանքը, ճարպակալումը, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը եւ ամենակարեւորը՝ ժառանգական գործոնը․ մասնագետն ասում է՝ եթե ընտանիքում կան կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, ավելի խիստ ռեժիմով է պետք հետազոտվել։
Մանրամասն՝ տեսանյութում