Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Բանանց» - «Գանձասար-Կապան». Պայքար 2-րդ տեղի համար (տեսանյութ)

Սպորտ
a1bananc

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Բանանցը» սեփական մարզադաշտում կընդունի Կապանի «Գանձասար-Կապանին»: Կապանցիները ներկայումս 20 միավորով զբաղեցնում են 2-րդ տեղըմ իսկ երեւանիցները 18-ով գտնվում են 4-րդ հորիզոնականում: Նրանց իրարից բաժանում է Գյումրիի «Շիրակը»: «Գանձասար-Կապանը» պարտություն չի կրել առաջնության նախորդ 10 հանդիպումներում, իսկ ահա «Բանանցը» վերջին անգամ պարտվել է հենց կապանցիների հետ խաղում, երբ հյուրընկալվելիս զիջել է 0:2 հաշվով: «Բանանց» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին: Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: