Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի նստավայրի առջեւ է հացադուլ արել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը դասադուլ եւ հացադուլ անող ուսանողներին տեղեկացնում է, որ օրենքն ընդունվել է եւ նրանց պահանջներին անդրադառնալ հնարավոր չէ. «Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, առաջարկն ի՞նչ նշանակություն ունի»: Ուսանողներին Կարեն Ավագյանը կոչ է անում մասնակցել օրենքի ընդունումից հետո պաշտպանության նախարարության նախաձեռնվելիք քննարկումներին, որոնցում հաստատ կանդրադառնան դասադուլի եւ հացադուլի պատճառ դարձած խնդիրներին. «Ես ուղղակի կոչ կանեմ մեր ընկերներին, որպեսզի այդ հնարավորությունը բաց չթողնեն իրենք»: Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես կոչ անողների մեջ է: Ինքը հասկացնում է, որ բոլոր հնարավոր պետական մարմինները լսել են ուսանողներին եւ կայացրել իրենց որոշումը. «Եթե էդ խնդիրը գնում ա օրենքը հետ կանչելուն, օրենքն արդեն ընդունել ենք»: Պարոն Շարմազանովը համաձայն է, որ դասադուլները եւ հացադուլները պայքարի ձեւ են, ինքը նույնպես դասադուլ եւ հացադուլ է արել ժամանակին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նստավայրի առջեւ. «Մենք դա անում էինք, որ ոչ թե փակ տարածքում, այլ բաց նախագահի նստավայրի առաջ մի պատճառով, որպեսզի մենք լսելի դարձնենք մեր պահանջը, եւ որեւէ մեկը գա եւ մեզ հետ խոսի»: Փաստն այն է, որ Էդուարդ Շարմազանովի հայտարարած հացադուլն արդյունք տվեց եւ «Զինապարտության մասին» օրենքը չընդունվեց, այսօրվա ուսանողներին ընդունել է վարչապետը, բայց այն ոչ մի արդյունք չտվեց. «Դե գիտե՞ք ինչ կա, բավարարված են, թե չէ, բանակցություններն են էդպիսին, ըտենց չի կարելի: Բանակցությունները դա փոխզիջում ա: Հիմա մեր կարծիքը, եթե իրանք դասադուլ են անում, հացադուլ են անում, մեր կարծիքը դրանից չի փոխվելու: Հիմա եթե էսպես շարունակվի, մեկ ուրիշը դա կարող է համարել շանտաժ»: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը բավարարված է նոր օրենքով: Ինքը խոսել է նախարարի հետ եւ մարզիկ ուսանողները հացադուլի դիմելու կարիք չեն ունենա. «Սա եւս ստիմուլ ա նրանց ավելի քրտնաջան աշխատելու»: Նախարարը բացասական է գնահատում հացադուլի եւ դասադուլի միջոցով հարցեր լուծելու ուսանողների փորձը: Ի դեպ, ուսանողները մինչեւ նոյեմբերի 22-ը դադարեցրել են հացադուլը եւ դասադուլը: Ազգային Ժողովը նրանց առաջարկել է կլոր սեղան: