Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 տարեկան աղջիկները կպատվաստվեն պապիլոմայի դեմ

Հասարակություն
0266A817-B2A6-4F22-BF06-04398667C2A2_w1023_r1_s

Այսօր Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է  Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը: Մասնավորապես, որպես արգանդի վզիկի քաղցկեղի համալիր միջոցառումների առաջնային օղակ, կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը՝ նպաստելով կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության և մահացության կրճատմանը: Հիմնավորման համաձայն, Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ներդրումով հնարավորություն կընձեռվի ամբողջական դարձնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի համալիր կանխարգելիչ միջոցառումները: Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը  (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: