Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրանեսթում ադրբեջանական առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել

Քաղաքականություն
evranest

Վերագնահատելով եվրոպական կառույցների հետ խորհրդարանական համագործակցության կարևորությունը՝ «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը. «Եվրոպական խորհրդարանի հետ մեր աշխատանքները նոր որակ պետք է ստանան: ՀՀ-ի պետական շահերը առաջ մղելու գործում եվրոպական ինստիտուտների դերը շատ հատկանշական է: Բացի այդ, ԵԽԽՎ-ում հայտնի կոռուպցիոն սկանդալների բացահայտումներից հետո տեսանելի են ադրբեջանական լոբբիզմի անառողջ դրսևորումները: Նաեւ՝ Արևելյան գործընկերության ձևաչափում ներառված երկրները երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր երկրներ են և ճիշտ կլինի այդ հարթակն օգտագործել»: Պատվիրակությունը երեք օր է, ինչ վերադարձել է «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ընդունվել է էներգետիկ, տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներին վերաբերող չորս զեկույց: Ընդունվել է նաև երեք հրատապ  բանաձև, որոնցից մեկը՝ ռոբոտացված համակարգերով մահաբեր զենքի արտադրությանը, արտահանմանն ու օգտագործմանը վերաբերող, ներկայացել հայկական պատվիրակությունը: Ի դեպ, ԽՎ-ում հայկական պատվիրակության բազմաթիվ առաջարկություններ ընդունվել են, մինչդեռ ադրբեջանական պատվիրակության որևէ առաջարկ չի ընդունվել: Ըստ Արմեն Աշոտյանի՝ Եվրախորհրդարանի հետ առնչվող աշխատանքներում մենք պետք է պրոֆիլակտիկ զգույշ լինենք՝ հաշվի առնելով ԵԽԽՎ-ի դառը փորձը. «Ադրբեջանական կողմը փորձում է վերակենդանացնել, այսպես կոչված, Խաղաղության պլատֆորմ նախագիծը: Առաջին պլատֆորմի անփառունակ տապալումից հետո սա 2-րդ փորձն է՝ կեղծ խաղաղարարության և կեղծ միջոցներով վստահության վերականգնման: Մեզ վստահության վերականգնման մթնոլորտ, իհարկե, պետք է, սակայն հասարակական երկխոսությունը չի կարող լինել իմիտացիոն և ադրբեջանական քարոզչության տրամաբանության մեջ»: «Ելք» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանն իր հերթին նշեց, որ «Եվրանեսթ» ԽՎ-ում  զրույցներից պարզ էր դառնում, որ շատերը դիրքավորվել են ադրբեջանական տեսակետների ներքո. ««Անհրաժեշտ է, որ մեր պատվիրակությունները մասնակցեն նման միջազգային հարթակներում տեղի ունեցող միջոցառումների՝ մեր դիրքորոշումը ներկայացնելու եվրոպական հանրությանը»: