A
A
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց
Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5-2,5 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն: Առաջին երեք խաղատախտակների վրա հանդես եկած Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա 4-րդ համարի տակ հայտավորված Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց: Այդպիսով, մեր հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում, մնաց նույն 8 միավորով եւ նահանջեց 11-րդ հորիզոնական: Մրցաշարի առաջատարները դեռ շարունակում են խաղալ: